среда, 31 октября 2012 г.

Էրեբունի թանգարան


Հոկտեմբերի 12-ին դասարանը այցելեց <<Էրեբունի>> թանգարան: Թանգարանում 4բ դասարանը նորանոր տեղեկություններ իմացավ  2794 ամյա  Երևանի՝ Էրեբունի, Էրիվան, մասին: Նրանք գիտեին, որ մ.թ.ա. 782թ-ին Մոնուայի որդի Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը և այդ մասին թողել է սեպագիր արձանագրություն: Իմացան, որ դարեր շարունակ հողի տակ մնալուց հետո այս արձանագրությունը լույս աշխար եկավ Արինբերդ բլուր-հնավայրի պեղումների ժամանակ և դարձավ Երևանի ծննդյան վկայագիրը: Իմացան որ <<Էրեբունի>> թանգարնն ունի մոտ 20000 ցուցանմուշ՝ 23 սեպագրեր, մարդու հասակից բարձր 800-1400 լիտրանոց կարասներ, ջրի խողովակաշարեր, արծաթե եղջերափող գավաթներ, մարջանե վզնեցներ, արձանիկներ: Ցուցադրված են նաև թրեր, սաղավարտներ, Արգիշտիի բրոնզաձույլ, 41 կգ  կշռող ծիսական վահանը, որին ժողովուրդը զոհ է մատուցել՝ հավաստելով իր հավատարմությունը:
Երեխաները եղան նաև բերդ ամրոցում: Բլրի գագաթի միջնաբերդն աչքի Է ընկնում իր անառիկ դիրքով: Այստեղից երևում եմ Արարատյան դաշտը, Արարատը, Արագածը, Արմավիր (Արգիշտիխինլի) քաղաքը:
Երեխաները տպավորված էին ու հիացած:

понедельник, 29 октября 2012 г.

Երևանը՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք

2012թ.մեր մայրաքաղաք Երևանը հռչակվեց համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք: Ապրիլի 22-ին ողջ Երևան քաղաքը տոնում էր այդ իրադարձությունը: Այդ գեղեցիկ տոնակատարությունից անմասն չմնաց հ. 186 դպրոցը, ինչպես նաև 3բ դասարանը: Շնորհիվ մեր սիրելի տնօրեն տիկին Քոչարյանի՝ տարրական դպրոցի աշակերտների համար այդ օրը վերածվեց գեղեցիկ տոնախմբության, ուր կար կավճանկարչություն, երգ, պար, մաղթանքներ, ասմունք: Երեխաները մեկ անգամ ևս հասկացան և կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը:
Պատահական չէ, այդ տիտղոսին արժանացավ մեր մայրաքաղաքը, քանի որ 2012թ.-ը նշանակալից է նաև այն առումով, որ այս տարի նշվում է հայ գրատպության 500 ամյակը: Շնորհիվ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի, ով 512թ. Վենետիկում բացել է տպարան,լույս է ընծայել 6 գիրք, որոնցից առաջինը ,,Ուրբաթագիրք,,-ն է: Այն ունի 124 էջ,24 խորագրային զարդանախշ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ,մեկ գլուծ Նարեկացու ,,Մատեան ողբերգութեան,, պոեմից և այլն: Գրքի առաջին աղոթքը կոչվում է ,,Սուրբ ուրբաթ,, որով էլ անվանվել է գիրքը: ,,Նարեկի,, նման գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես հոգևոր աղոթարան: ,,Ուրբաթագրքի,, մեկ օրինակ պահվում է Հայաստանի ազգային գրադարանում, որը գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է:
                                                                                                                                                                         

Հայաստանի բնության թանգարանում

Ապրիլի 19-ին 3բ դասարանի աշակերտները այցելեցին Հայաստանի բնության թանգարան:
Բնության թանգարանում ներկայացված են Հայաստանի հողային կազմը, բուսական ու կենդանական տեսակները՝ միջատներից մինչև մարմնեղ կաթնասուններ: Վերջիններից հատկապես ուշագրավ են բեզոնյան այծն ու վայրի ոչխարը՝ մուֆլոնը, կխտարն ու եղնիկը, գայլն ու հովազը, որոնք բոլորն էլ գրանցված են Կարմիր գրքում:
Թանգարանն իր վերջին մեծ համալրումը՝ ընտիր խրտվիլակներով ու նոր ցուցանմուշներով, ստացել է իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանից, որն իր հավաքածուի մեծ մասը նվիրել է թանգարանին և օգնել տեղափոխելու նոր շենք:Աշակերտները գոհ էին ու տպավորված, ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
                                                                                                              
                                                

Սուրբ զատիկի տոնը 3բ դասարանում

Քրիստոնեական տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, 3բ դասարանում վերածվեց մի շքեղ հանդիսության: Այն իսկական հայեցի դաստիարակության հրաշալի օրինակ է:
Երեխաները տոնին նախապատրաստվելու համար նախապես մատուցարանի մեջ ցանել էին ցորեն: Դրա կանաչ ծիլերն օգտագործեցին սպասք ձևավորելու համար: Նրանք նաև նախշապատել էին ձվերը: Զատկի սեղանը ձևավորեցին կենաց ծառով, նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձվերով, ածիկով և երեխաների ձեռքերով պատրաստած հետաքրքիր իրերով:
Տոնակատարությունը սկսվեց ավետիսով. ,,Քրիստոս հարյավ ի մեռելոց,, և պատասխանը եղավ ,,Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,,: Ուսուցիչը բացատրեց ծիսակարգը, ընկալելի դարձրեց դրա բովանդակությունը: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար: Ձուն օրինակն է աշխարհի, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը: 
Հրաշալի դաս էր, որը հարստացրեց մանկական մաքուր ու ջինջ հոգեաշխարհը:

     

Շնորհավոր գարնան և Կանանաց միջազգային տոնը

Մարտի 7-ին 3բ դասարանի աշակերտները նշեցին գարնան և Կանանց միջազգային տոնը: Նրանք ներկայացրեցին բանաստեղծություններ նվիրված գարնանը, մայրիկին: Մայրիկներին նվիրեցին մի գեղեցիկ երգ, ինչպես նաև իրենց իսկ ձեռքերով պատրաստած բացիկներ՝ գեղեցիկ բարեմաղթանքներով: Գրեցին շարադրություն. ,,Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ...,, վերնագրով:


                                                                                                          

Այցելություն Հովհ. Թումանյանի թանգարան

Մարտի 2-ին 3բ դասարանի աշակերտները այցելեցին Հովհ. Թումանյանի թանգարան, ուր ամենուր զգացվում է ամենայն հայոց բանաստեղծի շունչը:
1953թ. ապրիլին բացվեց մեծ մտածող, գրող, հեքիաթագիր   Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում են ավելի քան 18000 ցուցանմուշներ: Մեր ծանոթությունը այս ամենի հետ սկսվում է թանգարանի առաջին հարկի ցուցասրահներից: Ցուցադրությունը սկսվում է ,,Անուշ,, օպերայի երաժշտության ներքո բացվող Լոռվա ձորի համայնապատկերով:  4 սրահներով է անցնում մեծ Հայի կյանքը՝ Դսեղի տան մանրակերտից մինչև մոսկովյան հիվանդանոց, որտեղ նա մահացել է: 2-րդ հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի ,,Վերնատան,, կրկնօրինակը: Որտեղից, նոր տեխնոլոգիաների շնորհիվ, մեզ ողջունեց ինքը՝ մեծն Թումանյանը: 3-րդ հարկում է գտնվում հուշատունը՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը 6 սենյակներով՝ նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով: Առանձնասենյակի տպավորություն է գործում գրողի շքեղ, հարուստ աշխատասենյակը. հյուրասենյակի մի անկյունում ռոյալն  է, ճաշասենյակը՝ 12 հոգու, 10 զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով և ընտիր սպասքով: Նույն հարկում՝ առանձին սրահում, ներկայացված է նրա անձնական գրադարանը  մոտ 10000 հատորով: Երևանի կենտրոնում, բարձրունքի վրա գտնվող այս թանգարան հասնելու համար աշակերտները հաղթահարեցին 54 աստիճան՝ սա մեծ Հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:
                                                                                                                                                            
                                                                                                                                     

Իմ մայր լեզու, իմ լույսն ես դու, իմ հույսն ես դու

 Փետրվարի 23-ին 3բ դասարանը ներկայացրեց միջոցառում՝ ,,Իմ մայր լեզու, իմ լույսն ես դու, իմ հույսն ես դու,, խորագրով: Նրանք իրենց գեղեցիկ բանաստեղծություններն ու ասույթները նվիրեցին ոսկեղենիկ հայոց լեզվին: Խոստացան անաղարտ պահել մայրենին, գործածել  գեղեցիկ:
Միջոցառման մի փոքր հատված նվիրեցին Հովհ. Թումանյանի ծննդյան տարեդարձին: Նրան նվիրեցին իրենց գրած շարադրությունները ,,Ամենայն հայոց բանաստեղծը,, վերնագրով:
Դասարանը ձևավորել էին կերպարվեստի դասին կատարած թռչնագրերով և շարադրություններով՝ ,,Հայոց լեզուն հազարագանձ,, վերնագրով:
Դասրանում նշվեց նաև գրքի տոնը: Նրանք պատրաստել էին գրքեր ներառելով հեքիաթներ, առակներ, հանելուկներ, առածներ, բանասեղծություններ: Ինքնաշեն գրքերը պատկերազարդ էին ու գունազարդ: Նրանք գրքերը նվիրեցին միմյանց: Աշակերտները շատ կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդու կյանքում: