
1953թ. ապրիլին բացվեց մեծ մտածող, գրող, հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում են ավելի քան 18000 ցուցանմուշներ: Մեր ծանոթությունը այս ամենի հետ սկսվում է թանգարանի առաջին հարկի ցուցասրահներից: Ցուցադրությունը սկսվում է ,,Անուշ,, օպերայի երաժշտության ներքո բացվող Լոռվա ձորի համայնապատկերով: 4 սրահներով է անցնում մեծ Հայի կյանքը՝ Դսեղի տան մանրակերտից մինչև մոսկովյան հիվանդանոց, որտեղ նա մահացել է: 2-րդ հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի ,,Վերնատան,, կրկնօրինակը: Որտեղից, նոր տեխնոլոգիաների շնորհիվ, մեզ ողջունեց ինքը՝ մեծն Թումանյանը: 3-րդ հարկում է գտնվում հուշատունը՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը 6 սենյակներով՝ նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով: Առանձնասենյակի տպավորություն է գործում գրողի շքեղ, հարուստ աշխատասենյակը. հյուրասենյակի մի անկյունում ռոյալն է, ճաշասենյակը՝ 12 հոգու, 10 զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով և ընտիր սպասքով: Նույն հարկում՝ առանձին սրահում, ներկայացված է նրա անձնական գրադարանը մոտ 10000 հատորով: Երևանի կենտրոնում, բարձրունքի վրա գտնվող այս թանգարան հասնելու համար աշակերտները հաղթահարեցին 54 աստիճան՝ սա մեծ Հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:










Комментариев нет:
Отправить комментарий