
Երեխաները տոնին նախապատրաստվելու համար նախապես մատուցարանի մեջ ցանել էին ցորեն: Դրա կանաչ ծիլերն օգտագործեցին սպասք ձևավորելու համար: Նրանք նաև նախշապատել էին ձվերը: Զատկի սեղանը ձևավորեցին կենաց ծառով, նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձվերով, ածիկով և երեխաների ձեռքերով պատրաստած հետաքրքիր իրերով:
Տոնակատարությունը սկսվեց ավետիսով. ,,Քրիստոս հարյավ ի մեռելոց,, և պատասխանը եղավ ,,Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,,: Ուսուցիչը բացատրեց ծիսակարգը, ընկալելի դարձրեց դրա բովանդակությունը: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար: Ձուն օրինակն է աշխարհի, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը:
Հրաշալի դաս էր, որը հարստացրեց մանկական մաքուր ու ջինջ հոգեաշխարհը:




Комментариев нет:
Отправить комментарий