понедельник, 29 октября 2012 г.

Երևանը՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք

2012թ.մեր մայրաքաղաք Երևանը հռչակվեց համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք: Ապրիլի 22-ին ողջ Երևան քաղաքը տոնում էր այդ իրադարձությունը: Այդ գեղեցիկ տոնակատարությունից անմասն չմնաց հ. 186 դպրոցը, ինչպես նաև 3բ դասարանը: Շնորհիվ մեր սիրելի տնօրեն տիկին Քոչարյանի՝ տարրական դպրոցի աշակերտների համար այդ օրը վերածվեց գեղեցիկ տոնախմբության, ուր կար կավճանկարչություն, երգ, պար, մաղթանքներ, ասմունք: Երեխաները մեկ անգամ ևս հասկացան և կարևորեցին գրքի դերն ու նշանակությունը:
Պատահական չէ, այդ տիտղոսին արժանացավ մեր մայրաքաղաքը, քանի որ 2012թ.-ը նշանակալից է նաև այն առումով, որ այս տարի նշվում է հայ գրատպության 500 ամյակը: Շնորհիվ հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի, ով 512թ. Վենետիկում բացել է տպարան,լույս է ընծայել 6 գիրք, որոնցից առաջինը ,,Ուրբաթագիրք,,-ն է: Այն ունի 124 էջ,24 խորագրային զարդանախշ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ,մեկ գլուծ Նարեկացու ,,Մատեան ողբերգութեան,, պոեմից և այլն: Գրքի առաջին աղոթքը կոչվում է ,,Սուրբ ուրբաթ,, որով էլ անվանվել է գիրքը: ,,Նարեկի,, նման գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես հոգևոր աղոթարան: ,,Ուրբաթագրքի,, մեկ օրինակ պահվում է Հայաստանի ազգային գրադարանում, որը գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է:
                                                                                                                                                                         

Комментариев нет:

Отправить комментарий