среда, 31 октября 2012 г.

Էրեբունի թանգարան


Հոկտեմբերի 12-ին դասարանը այցելեց <<Էրեբունի>> թանգարան: Թանգարանում 4բ դասարանը նորանոր տեղեկություններ իմացավ  2794 ամյա  Երևանի՝ Էրեբունի, Էրիվան, մասին: Նրանք գիտեին, որ մ.թ.ա. 782թ-ին Մոնուայի որդի Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը և այդ մասին թողել է սեպագիր արձանագրություն: Իմացան, որ դարեր շարունակ հողի տակ մնալուց հետո այս արձանագրությունը լույս աշխար եկավ Արինբերդ բլուր-հնավայրի պեղումների ժամանակ և դարձավ Երևանի ծննդյան վկայագիրը: Իմացան որ <<Էրեբունի>> թանգարնն ունի մոտ 20000 ցուցանմուշ՝ 23 սեպագրեր, մարդու հասակից բարձր 800-1400 լիտրանոց կարասներ, ջրի խողովակաշարեր, արծաթե եղջերափող գավաթներ, մարջանե վզնեցներ, արձանիկներ: Ցուցադրված են նաև թրեր, սաղավարտներ, Արգիշտիի բրոնզաձույլ, 41 կգ  կշռող ծիսական վահանը, որին ժողովուրդը զոհ է մատուցել՝ հավաստելով իր հավատարմությունը:
Երեխաները եղան նաև բերդ ամրոցում: Բլրի գագաթի միջնաբերդն աչքի Է ընկնում իր անառիկ դիրքով: Այստեղից երևում եմ Արարատյան դաշտը, Արարատը, Արագածը, Արմավիր (Արգիշտիխինլի) քաղաքը:
Երեխաները տպավորված էին ու հիացած:

Комментариев нет:

Отправить комментарий